Միշուստինը հորդորում է շարունակել ԵԱՏՄ միասնական շուկայի ամրապնդման ուղին
Եվրասիական տնտեսական միությունը պետք է հասնի իր զարգացման նոր մակարդակի, անհրաժեշտ է շարունակել ընթացքը՝ ուղղված միասնական շուկայի ամրապնդմանը, որպեսզի ապրանքները, ծառայություններն ու կապիտալը ավելի ազատ տեղափոխվեն միության երկրների ներսում, ստեղծվի հինգ երկրների միասնական թվային տարածք։ Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, գրում է Ria-ն։
«Եվրասիական տնտեսական միությունը շուկայի կարողությունների, արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժի և տնտեսությունների միահյուսման տեսանկյունից տարածաշրջանային առաջատար միավորումներից մեկն է: Մեր հիմնական խնդիրն է հասնել բարգավաճման՝ Միության բոլոր երկրներում, անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնտեսության դինամիկ զարգացման համար, պահպանել կայունություն ճգնաժամերի պայմաններում և միասին դիմակայել նոր մարտահրավերներին», - ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետը հավելել է, որ թվային առևտուրը մեծ հեռանկարներ ունի:
«Մենք արդեն աշխատում ենք ԵԱՏՄ շրջանակներում ինտերնետային առևտուրը խթանելու ուղղությամբ: Մենք անհամբեր սպասում ենք հուշագրի ստորագրմանը՝ մեկ փոստային կապի օպերատորի ստեղծման վերաբերյալ: Սա կդառնա կարևոր քայլ՝ Միության ներսում առանց բարիերների էլեկտրոնային առևտրի համար»,- ասել է Միշուստինը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական ընկերակցություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին