Կրեմլի խոսնակ. Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ
Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս տարածքի պատկանելությունը որոշվում է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով, որոնք բավականին հին են: Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել։ Իրականում ոչ մի երկիր չի փոխվել », - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե վերջին պատերազմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո փոխվե՞լ է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։
Պեսկովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ նախագահ․ ԼՂ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակներում
- Անգլիայի Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
- Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին