Սերգեյ Համբարձումյան․Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին
NEWS.am-ը ներկայացնում է հայտնի հայ ձեռներեց և բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանը գտնվում է շատ բարդ, սակայն ոչ անելանելի վիճակում: Յուրաքանչյուր պետություն ունի առաջընթացի և անկման փուլերը:
Անցած պատերազմում ադրբեջանցիներին օգնել են թուրքերը. նրանք պայքարել են մեկի պես և հաղթել: Իսկ սեւերի և սպիտակների բաժանող ոչ կոմպետենտ իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ Հայաստանը չի կարողացել օգնել Արցախին պաշտպանել իր տարածքը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան ընկել են առավելագույնը մեկ շաբաթում, իսկ 1.5 մլն բանակ ունեցող եւ հայտնի «Մաժինոյի գծով» Ֆրանսիան՝ 6 շաբաթվա ընթացքում:
Մեր Հերոսներն առանց նորմալ սպայական հրամանատարության, լրջորեն զիջելով սպառազինության մեջ բազմաթիվ անգամ գերազանցող զորքերին և հրամկազմին, որը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն է, դիմադրել են 44 օր: Հերոսներն են, անշուշտ: Ընկածների համար սգում է ամբողջ ազգը, և մենք կհիշենք նրանց հավերժ:
Արյդո՞ք միայն Փաշինյանն է մեղավոր տեղի ունեցածում: Իհարկե, ոչ՝ չնայած հենց նա պետք է պատասխանատվություն կրի: Մեղավոր են նրանք, ովքեր վերածել են նրան կառավարվող ընդդիմության եւ, այնուհետեւ, կորցրել կառավարումը: Մեղավոր են նրանք, ովքեր հրապարակներում հավատացել են նրան՝ հույս ունենալով լավագույնը ստանալ, ինչը վերածվել է լիարժեք տապալման:
Սակայն կյանքն ու մեր պատմությունը շարունակվում են: Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, անկեղծ լինենք, քաղաքական անէություն: Ապա պետք է փնտրել փրկություն Հայաստանի ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող համախմբող անձնավորության մեջ: Հայ ժողովուրդը երազում է սուրբ ղեկավարի մասին: Իմ կարծիքով՝ սուրբ կարող է լինել Կաթողիկոսը, իսկ պետության ղեկավարը պետք է հաջողակ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեղավոր:
Արցախում ամենահաջողակ ղեկավարը և պատերազմում հաղթածը, ինչպես նաև Հայաստանում հաջողակ ղեկավարն ու տնտեսությունը ոտքի հանած անձը Ռոբերտ Քոչարյանն էր, և նա բոլորից լավ այսօր կարող է հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք ծառացել են հայ ժողովրդի առջև: Դա իմ անձնական կարծիքն է:
Եվ կա գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կարծիքը, թե այդ անձը կարող է լինել Վազգեն Մանուկյանը, ով ևս հաջողակ է և կոմպետենտ, և ես հայ ժողովրդին կոչ եմ անում աջակցել նրան այս դժվարին ժամանակներում: Մեր ընտրությունը մեծ չէ, իսկ ժամանակը սուղ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան