Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել НТВ-ի աշխատակիցներին
Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել «Կենտրոնական հեռուստատեսության» աշխատակիցներին, նրանք կապի դուրս չեն գալիս: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է НТВ-ի մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 3-ի առավոտյան լրագրող Ալեքսեյ Պետրուշկոն և օպերատոր Իվան Մալիշկինը խմբագրությանը հայտնել են Ստամբուլի արվարձանում ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց ձերբակալման մասին: Հետո նրանց հետ կապն ընդհատվեց »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21.00-ին Պետրուշկոն հաղորդագրություն էր ուղարկել որում գրել էր. «Չգիտես ինչու մեզ դեռ պահում են»: Դրանից հետո լրագրողները դադարել են կապի դուրս գալ:
NTV հեռուստաընկերությունը սերտ կապի մեջ է Արտաքին գործերի նախարարության և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա