Մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա
Այսօր ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղային գծերի վրա հայտնաբերել է ավտոճանապարհից ընկած մեքենան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղևորներին տեղում հայտնաբերել չի հաջողվել:
Դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն գլորվել է ճանապարհից և հայտնվել երկաթուղային գծերի վրա: Վթարի պահին այս հատվածում գնացքի բացակայության պատճառով հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ աղետից:
2020 թվականին սա թվով արդեն հինգերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում է երկաթուղային գծերի վրա մեքենա ընկնում:
ՀԿԵ-ն իր հերթին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար և տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին