Պատերազմի հետևանքով Արցախում զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան ասել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ թվերը նախնական են, քանի որ անհետ կորած քաղաքացիներ կան, նրանց թիվը հասնում է երեք տասնյակի։
«Արդեն պարզ է ճակատագիրը, որ գերի են ընկել։ Դա նշանակում է, որ հավանականությունը ցածր չէ, որ նրանք մահացել են, բայց քանի դեռ ապացույցներ չունենք, նրանց մարմինը մեզ մոտ չէ, վկայություններ չունենք, դեռևս վիճակագրության մեջ չենք ներկայացում նրանց մահվան դեպքերը»,- Արցախի Հանրային հեռոստաընկերությանը ասել է Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առանձնացնել ենք գրեթե 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ կա. Արցախի ՄԻՊ
- Կարմիր Խաչը քաղաքացիական բնակչությանը տրամադրում է դեղորայք, պարենամթերք և հիգիենայի պարագաներ․Պասկալ Հունտի
- Արցախի ՄԻՊ-ը հաստատում է 4 քաղաքացիական անձանց գերեվարվելու մասին լուրը
- Ադրբեջանի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել՝ 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
- Թշնամու հարվածից Ակնաղբյուր գյուղում զոհվել է մեկ քաղաքացիական անձ, 6-ը՝ վիրավոր են. Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը