Վազգեն Մանուկյանն այն կոմպրոմիսային ֆիգուրն է, որի հիմնական նպատակը լինելու է իրավիճակի կայունացումը. Արման Աբովյան
«Բացի նրանից, որ Վազգեն Մանուկյանն ունի շատ մեծ և դրական պետական կառավարման փորձ, անցած ճանապարհ, անձնական կյանք, նա նաև մասնագիտական բարձր հմտությունների է տիրապետում»,- panorama.am-ի հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուին ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա խոսքով, Վազգեն Մանուկյանն այն կոմպրոմիսային ֆիգուրն է, որի հիմնական նպատակը լինելու է երկրի իրավիճակի կայունացումը և նոր ընտրությունների նախապատրաստումը:
Պատասխանելով «Հայրենիքի փրկության շարժման» հետագա անելիքների մասին հարցին՝ Արման Աբովյանն անդրադարձավ միայն նպատակներին և ձեռմպահ մնաց անելիքներից խոսելուց:
«Նպատակը միակն է՝ Նիկոլ Փաշինյանի և այս կառավարության շուտափույթ հեռանալը և երկրի ղեկավարման ղեկն այն ուժերին վստահելը, որոնք ի զորու են գոնե սկսել այս ծանրագույն բարոյահոգեբանական, սոցիալական, տնտեսական ճգնաժամից դուրս գալու պրոցես»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
panorama.am-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հեռանալ՝ Արման Աբովյանը նկատեց. «Ուզելով կամ չուզելով չէ, շատ պարզ պատճառով՝ որովհետև գոյություն ունեն իրավական և սահմանադրական մեխանիզմներ, որոնք միանշանակ օգտագործվելու են, բացի դրանից ժողովուրդն է բերել իրեն իշխանության և հենց ժողովուդն է պահանջում իր հեռանալը»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանն ապահովում է այդ ամեն ինչը. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան
- Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան