Բորել․ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Թուրքիան «աստանացնում են» (Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափի անալոգիա, որին մասնակցում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ԵՄ-ին դուրս մղելով կարգավորման գործընթացից: Համապատասխան հայտարարությունը նա արել է նախօրեին հրապարակված իր բլոգում, գրում է Tass-ը։
«Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք ականատես ենք լինում տարածաշրջանային հակամարտությունների «աստանացման», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- գրել է Բորելը։
Բորելը նշել է, որ ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են միության շահերը:
«Ուստի մենք պետք է լրացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգված են մեր շահերը»,- ավելացրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան