Գագիկ Ծառուկյանին հանրահավաքի նախատեսված մեկնարկից կես ժամ առաջ հրավիրել են ԱԱԾ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հրապարակել է «քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ …»։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հավատարիմ մնալով իր կողմից ձևավորած արատավոր ավանդույթին ևս մեկ ծանուցագիր է ուղղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
Նույն օրը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը և իր պաշտպանական թիմը բազմիցս նշել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորումներ են, ինչի ցայտուն և վառ դրսևորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է…
Ի դեպ, ՀՀ իշխանություններն իրականությունից այնքան են կտրվել, որ մեր հայրենիքի դեմ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, օրուգիշեր զբաղված են ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն և կեղծ օրակարգով…Ինչ խոսք, ցավալի է…
Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ… Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետևությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ և օբյեկտիվ հատվածին…»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ժամը 15-ին Ազատության հրապարակում կանցկացվի Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ … Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական...
Опубликовано Emin Khachatryan Пятница, 4 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի միասնական թեկնածուն դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կներկայացնի հակաճգնաժամային քայլերը
- Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին