ԱՄՆ-ը պետք է առանց նախապայմանների կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է առանց նախապայմանների կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, ինչպես որ դրանք նշված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հինգշաբթի օրն առցանց ձևաչափով կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» թեմայով նիստում, նշելով, որ Թեհրանը վերստին բանակցություններ չի վարելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է հավատարիմ լինեն ՀԳՀԾ-ին և ԱՄՆ-ն այնպիսի դիրքում չէ, որ ցանկանա պայմաններ առաջադրել այս կապակցությամբ»:
Զարիֆը հավելել է, որ եթե ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, կգործի «Պատժամիջոցները չեղարկելու և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական գործողությունների օրենքը»:
Իրանի միջուկային և պաշտպանական արդյունաբերության ոլորտի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության նկատմամբ եվրոպական երկրների պասիվ դիրքորոշման մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Որոշ երկրներ դատապարտել են այդ քայլը, բայց Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան չեն դատապարտել այն»:
Նշելով,որ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում Իրանի որոշ քաղաքացիներ անօրինական կերպով ձերբակալվում են, Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է փոխանակել բանտարկյալներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան