ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:27 04/12/2020 Հայաստան

«Ժողովուրդ». Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ

«Ժողովուրդ» օթերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի աշխատանքային տարին, կարելի է ասել, ձախողեց: Այս տարվա ընթացքում տարբեր առիթներով քաղաքապետը կամ նրա աշխատակիցները տեղեկացրեցին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է և այդպես շարունակ: Բայց որպեսզի հաշիվը չկորցնենք, թե Մարությանը քանի անգամ է մեկուսացել և քանի անգամ արձակուրդի մեկնել, գնանք իրադարձությունների հետքերով:

Եվ այսպես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին: Այսպես, մարտ ամսին հայտարարվեց, որ Մարությանը կարճատև արձակուրդ է վերցրել և մարտի 10-ին մեկնել երկրից, մարտի 14-ին վերադարձել:

Լրատվամիջոցները գրել էին, որ հունիսի սկզբին քաղաքապետը մեկուսացել է, որովհետև իր քարտուղարուհին կորոնավիրուսով վարակված է եղել. կասկածել է՝ գուցե վարակակիր լինի, ինքնամեկուսացել է: Քանի որ ինքնամեկուսացման շրջանը 2 շաբաթ է, ենթադրաբար քաղաքապետ Մարությանը հունիսին 2 շաբաթ աշխատանքի չի ներկայացել:

Եվ ստացվում է՝ ինքնամեկուսացումից վերադառնալուց հետո Մարությանը հուլիսին շտապել է արձակուրդ վերցնել և հուլիսի 27-31-ը ներառյալ կարճատև արձակուրդում է եղել: Դրանից 10 օր հետո՝ արդեն օգոստոսի 11-ին, Երևանի քաղաքապետը կրկին երկու շաբաթով մեկնել է արձակուրդ մինչև օգոստոսի 25-ը: Արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պետք է լիներ աշխատանքային հրապարակային նիստ, սեպտեմբերի 8-ին ավագանու նիստը Մարությանը էլի չվարեց:

Նրան փոխարինեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հայտարարելով, որ քաղաքապետը վատառողջ է: Թե դրանից հետո քանի օր է առողջացել և աշխատանքի գնացել, ինչ է արել, չգիտենք, բայց փաստ է, որ երբ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, երկիրը գլխիվայր շուռ եկավ, հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ կազմեն և առաջնագիծ գնան: Վարչապետի օգնության կանչից ավելի քան 2 շաբաթ հետո Հայկ Մարությանը Երևանի ջոկատ ձևավորեց, գնաց սահմանագծին մոտ:

Համենայնդեպս, նոյեմբերի 9-ին քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ Մարությանի կազմած ջոկատն օրեր առաջ մեկնել է առաջնագիծ. թե կոնկրետ երբ, հստակ նշված չէ: Բայց նրա քաջագործությունների մասին չհասցրեցինք տեղեկանալ, քանի որ պատերազմը նոյեմբերի 9-ի գիշերը դադարեց: Մարությանը, որ վստահաբար էկրան բարձրանալուն կարոտել է, գնաց, Արցախի նախագահի հետ լուսանկարվեց, իբրև թե կարևոր գործ է անում, և վերադարձավ Երևան:

Չգիտենք՝ քանի օր գործի գնաց, բայց նոյեմբերի 21-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Մարությանը կորոնավիրուսով է վարակվել և որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում: Այսինքն՝ Երևանի քաղաքապետը դարձյալ արձակուրդում է: Տարեկան աշխատանքային օրերի միջին թիվը 220 է, չնայած որ տարին դեռ չի ավարտվել, բայց Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ:

Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստացել Պրահայում 5 բնակարան, 2 հողամաս և 1 առանձնատուն ունեցող քաղաքապետը: Նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 420 հազար դրամ: Ինքը՝ քաղաքապետը, մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել էր շտապօգնության հաշվեհամարին: Նկատենք, որ խնդիրը բարձրաձայնել է նաև Երևան ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտարարելով. «Հիմա ինքը կորոնավիրուսով վարակված է, բայց մինչ այդ քաղաքապետն այնքան մեկուսացավ, արձակուրդ վերցրեց, արդեն այդ թիվը անհնար կլինի հաշվել, թե որն էր արձակուրդով, որն էր մեկուսացված, որն էր վճարովի:

Ինքը փաստացի այս փետրվար, մարտ ամիսներից, երբ համաճարակը սկսվեց, շատ հազվադեպ է Երևանի քաղաքապետարան գնացել»: Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատողները համակերպվել արդեն ղեկավարի մշտապես բացակայելուն:

«Դա քաղաքապետարանի շենքի ներսում հայտնի իրողություն է, հիմա ես կարող է տեսած չլինեի, բայց իր հետ աշխատողները, ովքեր իր մոտ թուղթ ունեն մտցնելու, մակագրություն ստանալու, այսպես կոչված, զեկուցելու, բոլորն էլ ասում են, որ այդ ժամանակահատվածում տեղում չի եղել, հազվադեպ եկել գնացել է, կապը հիմնականում հեռախոսով է եղել: Նույնիսկ քաղաքապետարանում հումոր է շրջանառվում, որ քաղաքապետարանի ամեն աշխատողի վարակվելուն զուգահեռ Մարությանն ինքնամեկուսացել է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ ինքն այս տարվա ամբողջ ընթացքում, որպես այդպիսին, կառավարում, իր պարտականությունների պատշաճ կատարում չի իրականացրել: Դա ակնհայտ է, տեսանելի է, ոչ մի նոր բան, ոչ մի բան, որ եղած պլանից դուրս է, չի իրականացվել»,- նկատեց ավվագանու անդամը:

Սրան զուգահեռ, իրականության մեջ երևանցին շարունակում է մահաբեր «գազելներով» երթևեկել, ապրել այն շենքերում, որի նկուղներն առնետներով ու կոյուղաջրերով են լցված: Հավելենք նաև, որ Երևանի քաղաքապետը այս ընթացքում Երևանում ոտքով չի շրջել ու չի նկատում, թե ինչ վիճակում է մայրաքաղաքը, մինչդեռ ընտրվելիս լրիվ այլ խոստումներ էր տալիս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}