Իվետա Տոնոյանը՝ իշխանությանը. Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ սարսափում եք Ծառուկյանից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը քաղաքական հետապնդում է որակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը նախատեսված հանրահավաքից րոպեներ առաջ ԱԱԾ հրավիրելը։
«Ինչպես և ակնկալվում էր, վաղը՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից անմիջապես առաջ, ԱԱԾ-ն որդեգրած զավեշտալի գործելաոճին հավատարիմ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է լրացուցիչ հարցաքննության: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով է լինո՞ւմ:
Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ պարզապես սարսափում եք Գագիկ Ծառուկյանից: Դրա համար առանձնապես խելք ու տաղանդ ունենալ պետք չէր…»,-գրել է ԲՀԿ-ական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև ԱԱԾ քննչական դեպարտամնետի ծանուցագիրը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ժամը 15-ին Ազատության հրապարակում կանցկացվի Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Ինչպես և ակնկալվում էր, վաղը՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից անմիջապես առաջ, ԱԱԾ-ն որդեգրած զավեշտալի...
Опубликовано Iveta Tonoyan Пятница, 4 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանին հանրահավաքի նախատեսված մեկնարկից կես ժամ առաջ հրավիրել են ԱԱԾ
- Վարչապետի միասնական թեկնածուն դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կներկայացնի հակաճգնաժամային քայլերը
- Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք