«Հրապարակ». Արայիկ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելու միակ ձևը նրան այդ պաշտոնին նշանակելն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կրթական համակարգը ցնցված էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների փոփոխության այն դրույթից, ըստ որի՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչև 5 տարի ժամկետով։
Մենք ժամանակին գրել էինք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին տեսնում են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում, և այս փոփոխությունն արվել է հատուկ նրա համար։ Որովհետև ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նրան երբեք չի ընտրի, և Ա. Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելու միակ ձևը նրան այդ պաշտոնին նշանակելն է։
Ընդ որում, օրենքների նախագծերում այս փոփոխությունը կատարվել է հապճեպ՝ ընդամենը 20 օր առաջ, արդարադատության նախարարությունում՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում