Ճապոնիան տարածվող թռչնագրիպի պատճառով մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է 2 միլիոն հավ
Նոյեմբերի սկզբից Ճապոնիան թռչնագրիպի պատճառով ոչնչացրել է երկու միլիոն հավ, ինչը առավելագույնն է մեկ սեզոնի ընթացքում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարին։
Համաճարակը հայտնաբերվել է չորս պրեֆեկտուրաներում՝ Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո և Միյազակի: Կագավայում բռնկման օջախների թիվը հասել է տասի:
Թռչնագրիպի դեպքերը Ճապոնիայում հայտնաբերվել են նոյեմբերի սկզբից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում