Քաղաքական 15:00 04/12/2020 Հայաստան

Պետք է ունենանք կառավարություն, որն ընձեռված բոլոր չնչին հնարավորությունները կօգտագործի. Ոսկանյան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, ի՞նչ անելիքներ և ակնկալիքներ ունեն «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները. այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am. Պարո՛ն Ոսկանյան, ինչո՞ւ առաջադրվեց հենց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Ըստ Ձեզ արդարացվա՞ծ է այս ընտրությունը։

Վ. Ոսկանյան. Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» առաջադրած թեկնածուն է, և մեկ տարի ժամկետով է լինելու նրա վարչապետությունը։ Հաշվի առնելով այն աղետալի իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում և Արցախում, նախատեսվող մեկ տարի ժամանակահատվածի համար վարչապետը պետք է լինի այնպիսի անձ, որն ունի պետական գործունեության լրջագույն փորձ, հանդիսանում է ՀՀ-ի հիմնադիր հայրերից, ընկալելի և ընդունելի է հանրության, հասարակության, Հայաստանի ապագայով մտահոգ հատվածի կողմից,  խորհրդանշում է նաև մեր հաղթանակներն ու Արցախյան շարժումը։ Իսկ Վազգեն Մանուկյանն, ըստ իս, համապատասխանում է նշված բոլոր չափորոշիչներին։

Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք՝ գործելու է արժանավորների քաղաքական թիմ, այսինքն՝ ստեղծվելու է ժամանակավոր կառավարություն՝ քաղաքական և արտակուսակցական ուժերի լայն ներգրավմամբ, և այն պետք է կայունացնի Հայաստանում առկա իրավիճակը, հնարավորության սահմաններում բարելավի մեր բանակցային դիրքերը, ինչը մեզ համար չափազանց արդիական է՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո։ Պետք է ունենանք կառավարություն, որն ընձեռված բոլոր չնչին հնարավորությունները կօգտագործի՝ ապահովվելու համար մեր պետության անվտանգությունը, կզբաղվի մարդասիրական և սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա խնդիրներով։ Դրանից հետո արդեն, բնականաբար, կանցկացվեն ընտրություններ, որտեղ արդեն ՀՀ քաղաքացիներն, ըստ իրենց քաղաքական կողմնորոշումների, կկատարեն ընտրություն։

Panorama.am. Չնայած, հանրության լայն շրջանակների կողմից արդեն քննարկվում է Վազգեն Մանուկյանի վարչապետության հարցը, այնուամենայնիվ, ՀՀ գործող վարչապետը, կարծեք թե, մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու։ Ավելին, նա Կառավարությունում կադրային փոփոխություններ է իրականացնում, վեցամսյա գործողությունների պլան ներկայացնում։ Այս դեպքում,  ինչպե՞ս է  «Հայրենիքի փրկության շարժումը» հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Վ. Ոսկանյան.  Բնական է, որ սահմանադրական ճանապարհից որևէ շեղում չի լինելու, և «Հայրենիքի փրկության շարժումը» գնալու է բացառապես սահմանադրական ուղիով՝ օգտագործելով այդ շրջանակում առկա ողջ գործիքակազմը՝ խաղաղ բողոքի ակցիաներ, երթեր, հանրահավաքներ և այլն։

Բայց նաև կարևոր է մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել. ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժը, ձերբակալությունները, ըստ էության, պատրանք են այն բանի, որ Հայաստանում դեռևս գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Իրականության մեջ այդ իշխանությունը գոյություն չունի։ Որպես ապացույց կարող ենք բերել այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթացում կոնկրետ գյուղացիներն ու գյուղապետերն են զբաղված թշնամու հետ խնդիրներ լուծելով։ Իսկ դա ցուցիչ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի տարածվում ՀՀ ողջ տարածքի վրա, և այդ իշխանությունն, ըստ էության, չունի այն ներուժն ու վստահությունը, որով այսուհետ կկարողանա կառավարել մեր երկիրը։

Panorama.am. Նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը լինելու է  սահմանադրական ճանապարհով, արդյո՞ք դա նախատեսում է նաև խորհրդարանական մեծամասնության հետ համագործակցություն, որի արդյունքում գուցե խորհրդարանը վարչապետին անվստահություն հայտնի։

Վ. Ոսկանյան. Կարծում եմ, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունում կան պարկեշտ մարդիկ. այս ընթացքում արդեն  որոշ մարդիկ դուրս են եկել այդ խմբակցությունից։ Բնականաբար, սահմանադրական ուղին ենթադրում է նաև խորհրդարանի առաջնային մասնակցություն, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է։  Ուստի այդ ուղղությամբ էլ է «Հայրենիքի փրկության շարժումը» աշխատանքներ ծավալելու։

Panorama.am. Այսինքն՝ սպասվո՞ւմ են հանդիպումներ և բանակցություններ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Վ. Ոսկանյան. Կոնկրետ գործողությունների ծրագիրը կներկայացվի դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}