Կոչ դասախոսներին՝ իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև դեկտեմբերի 11-ը
«Ես համալսարանական եմ» ֆեյսբուքյան էջը գրում է.
«03.12.2020թ.-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և համարել այն անհետաձգելի։
Օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասը հնարավորություն է տալիս նախարարին ուղղակիորեն մինչև հինգ տարի ժամկետով նշանակելու բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։ Ընդ որում, այդ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։
Սա ուղղակի հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածում ամրագրված` բուհերի ինքնակառավարման իրավունքի հետ։ Բացի դրանից` օրենքի նախագիծն ունի շատ խնդրահարույց դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին։ Բուհերի և ակադեմիական հանրության կողմից այդ բոլոր թերությունները բազմիցս արծարծվել են, կատարվել են մեծաթիվ առաջարկներ, որոնք բոլորը մնացել են անպատասխան։
Այս օրենքի ընդունումը վտանգի առաջ է դնում ՀՀ գիտության և բարձրագույն կրթության ապագան, ուստի մենք կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև
11.12.2020թ.-ը։ Անհրաժեշտության դեպքում դասադուլի ժամկետը կերկարաձգվի։
Խնդրում ենք առաջարկին կողմ բոլոր դասախոսներին միանալ դասադուլին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան
- «Շըփ-թըփ» տարբերակով բուհերն անմիջական կախման մեջ են դնում քաղաքական իշխանություններից. Մենուա Սողոմոնյան
- Աշոտյանը SOS է հնչեցնում. Կառավարության նիստի օրակարգում հակասահմանադրական ու հակագիտական նախագիծ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան