Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը. Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը:
Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան