Արտակ Թովմասյան. Չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը օրեցօր էլ ավելի խորացնի խնդիրները
«Թովմասյան» Բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ ժողովուրդ, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած և պարտված կառավարությունը ջարդեց մեր ազգի ողնաշարը և այժմ այլ ելք չունի, քան հրաժարական տալը: Չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը օրեցօր էլ ավելի խորացնի խնդիրները և երկիրը կանգնեցնի քաղաքական, տնտեսական, սոցիալական փակուղու առջև:
Պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, որի իրագործողները կլինեն իրենց ոլորտներում պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կփորձեն կապիտուլյացիայի պայմանագրի շրջանակներում էֆեկտիվ լուծումներ գտնել՝ հօգուտ մեր հայրենիքի, և ովքեր Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ռազմավարական լուծումներ կտան ոչ այնքան դյուրին իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը:
Ուստի, կոչ եմ անում այսօր` ժամը 15:00-ին, ներկա լինել Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ թե վաղը ով կլինի իշխանությունը, կորոշենք բոլորս միասին։ Այժմ կա մեկ օրակարգ՝ պարտված կառավարության օր առաջ տրվելիք հրաժարականը: Վերահաստատում եմ` մեր պետությանը խիստ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքական օրակարգ»:
РУС ⤵️ Սիրելի՛ ժողովուրդ, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած և պարտված կառավարությունը ջարդեց մեր ազգի ողնաշարը և...
Posted by Artak Tovmasyan on Saturday, 5 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Այսօր վճռորոշ օր է մեր երկրի և ժողովրդի համար. Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում
- Իվետա Տոնոյանը՝ իշխանությանը. Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ սարսափում եք Ծառուկյանից
- Գագիկ Ծառուկյանին հանրահավաքի նախատեսված մեկնարկից կես ժամ առաջ հրավիրել են ԱԱԾ
- Արտակ Թովմասյան. Սա՛ է ժամանակի հրամայականը
- Արտակ Թովմասյան. Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին