Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ,
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»,- գրել է Թելման Թադևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- «Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը
- Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
- Չունենալով իմ հայրենիքի սահմանները վտանգելու մանդատ՝ ես նրանց տալիս եմ վտանգված հայրենիք. Թագուհի Թովմասյան
- Լուսինե Բադալյան. ...Ես վայր եմ դնում իմ մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան