Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
«Նիկոլ Փաշինյանն իր ամեն ավել մնացած րոպեով վնաս է տալիս այս պետությանը»,-այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի հայտարարությունը, թե 25 տարի ՀՀ-ն ընկալել են որպես «օկուպանտ» երկիր, ոչ միայն սուտ է, այլ նաև հակապետական է՝ բառի բուն իմաստով.
«Այդ մարդը չի հասկանում, որ ինքը խոսում է իր երկրի մասին։ Ինքը չի մտածում, որ շատ ծանր մեղադրանքներ է ուղղում իր երկրին։ Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց»։
Ըստ քաղաքագետի, եթե որևէ պարագայում Հայաստանն ընկալվի որպես «օկուպանտ», ապա ընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի արդյունքում, քանի որ վերջինս ստորագրել է փաստաթուղթ Արցախի տիրապետության տարածքում գտնվող տարածքների մասով, ինչի իրավասությունը որևէ կերպ չուներ։
«Հիմա փորձել հերթական հիմարություններով այս երկրին վնաս հասցնել..., է հա, լավ, քայքայեց էս պետության հնարավոր բոլոր հիմքերը։ Էլ ո՞ւր»,- նշեց Կարեն Բեքարյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում է՝ հողերը հանձնելու փաստաթուղթը նախկիններից մնացած ժառանգություն է, Կազանում եղել է համաձայնություն, քաղաքագետն արձագանքեց՝ չի կարելի մարդկանց անուղեղի տեղ դնել.
«Ադրբեջանն էլ բարի կամքից ելնելով չէր գալիս այդ տարածքները վերցներ, չէ՞։ Ինչքա՞ն կարելի է մտածել, որ մարդիկ կարդալու և տրամաբանելու ունակ չեն։ Ինչքա՞ն կարելի է։ Ի՞նչ է նշանակում՝ Կազանում եղել է պայմանավորվածություն։ Անկախությունից ի վեր արվել է հնարավորը, որպեսզի վիճակն ավելի լավանա, և այնքան պետական է եղել մտածելակերպը, որ յուրաքանչյուր նոր ղեկավարը փորձել է նախորդի գրանցած արդյունքին մի քայլ ավելացնել։
Բայց հայտնվել է չգիտեմ ով, որ որոշել է զրոյական կետից սկսել՝ թքած ունենալով ամեն ինչի վրա, ապուշի տեղ դնելով համանախագահ երկրներին նաև։ Դրա համար այս պետության ձայնը որևէ տեղ չի լսվում, որևէ տեղ չկա։ Պատերազմի երրորդ օրվանից ողջ մեր գործընկերային դաշտը կոտորում էր իրեն՝ ասելով աշխատեք Ֆրանսիայի հետ, նա պատրաստ է ընդունել Արցախի անկախությունը։ Բայց որևէ բան չի արվել այդ ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
- Այսօր վճռորոշ օր է մեր երկրի և ժողովրդի համար. Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում
- Միքայել Մինասյան. Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան