Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պատերազմի, պարտության ու խայտառակ պայմաններով, իբր թե, ավարտելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը քաղաքական դիակ։ Այո, Հայաստանի վարչապետի քաղաքական դին է դա»,-հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում։
Նա ընդգծեց՝ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ։
«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է։ Իսկ արդյոք բարոյակա՞ն մարդ էր քաղաքական դիակը։ ՈՉ։ Ես ձեզ կասեմ՝ քաղաքական դիակը պարզապես մի ֆեյք է։ Պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան։ Իսկ վիրտուալ հայրենիքը իրական հայրենքից տարբերվումէ նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկան նաև սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն»,-ասաց նա իր ելույթում։
Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Արցախի մեծ մասն ու վտանգի տակ դրել Հայաստանի անվտանգությունը։
«Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ թվացյալ հավանությունը՝ Լայքը։ Ահա այդ վիրտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն։ Հետևաբար հանգուցյալը ուղղակի ֆեյք է։
Հարգելի հայրենակիցներ, մեզանում ընդունված է՝ հանգուցյալների մասին կամ լավ կամ ոչինչ, բայց քանի դեռ նեխող դին քերելով չենք կարողանում հեռացնել աթոռից, դեռ մի քիչ էլ գործ ունենք անելու։ Հետո ինձ համար կորդեգրեմ ոչնչի ճանապարհը։ Իսկ հիմա շարունակեմ խոսքս։ Քաղաքական դիակը շարքային ստախոս էր։ Նա ստում էր ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ։ Այնքան էր ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ։ Շարունակենք հասկանալ, արդյոք բարոյական մարդ էր մեր քաղաքական դիակը։ ՈՉ։ Նա մոլագար է, արկածախնդիր է, տգետ է, անկարող է, անհավսաարակշիռ մոլոգար է»,-նշեց Ա. Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
- Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
- Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
- Վազգեն Մանուկյանն ու քաղաքական ուժերի ղեկավարներն Ազատության հրապարակում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան