Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում են դիպուկահարները
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում զինված նշանառուները։ Վերջիններս այս պահին «դուրս» են բերվել՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»՝ հիշեցնելով, որ դեռևս ամիսներ առաջ մամուլում տեսանյութեր, լուսանկարներ են շրջանառվել ՝ Փաշինյան՝ հրաձիգների ուղեկցությամբ շրջելու մասին։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքի ավարտից հետո բազմահազար քաղաքացիներ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլավորությամբ շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն՝ պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև երեքշաբթի օրը ժամը 12։00-ն ժամանակ տվեցին հեռանալու համար, հակառակ դեպքում՝ կդիմեն անհնազանդության ակցիաների։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
- Կառավարական առանձնատունը շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով
- Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն