Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտարարությունը ներկայացված է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։
Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։
Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։
Պահանջին միանում են
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը,
Քաջարան համայնքի ավագանու անդամները՝
Արմեն Անդրեասյան
Կարեն Համբարձումյան
Սասուն Առաքելյան
Մերուժան Աթայան
Էրիկ Սաղաթելյան
Գարիկ Իսրայելյան
Դերենիկ Ստեփանյան
Արմեն Հակոբյան
Կարինե Մակիյան
Մարինա Գևորգյան»,- նշված է հայտարարության մեջ։
Պահանջին միացել է նաև Տաթև համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը, Տաթև համայնքի ավագանու անդամներ՝ Սեդրակ Հակոբյանը, Սևակ Գառնիկյանը, Գրիգոր Կարապետյանը, Գեսիկ Մաթևոսյանը, Գևորգ Բախշյանը, Մարտին Գերասիմյանը, Գուժ Մինասյանը:
Պահանջին միացել են՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սիսիանի համայնքի ավագանու անդամներ՝
Մարտին Հարությունյանը,
Արման Հարությունյանը,
Բագրատունի Ստեփանյանը,
Հարություն Հայրապետյանը,
Էդգար Հովհաննիսյանը,
Հայկ Առաքելյանը,
Վլադիմիր Պողոսյանը,
Գևորգ Գևորգյանը
Պահանջին միացել են՝ Մեղրի համայնքի ղեկավար՝ Մխիթար Զաքարյանը, Մեղրիի համայնքի ավագանու անդամներ՝
Աշոտ Ադամյանը,
Կարեն Ադամյանը,
Հարություն Ադամյանը,
Գագիկ Գևորգյանը,
Խաչատուր Գևորգյանը,
Հրայր Զաքարյանը,
Գարեգին Հակոբյանը,
Սուրեն Հայրապետյանը,
Հարութ Հովհաննիսյանը,
Կոստանտ Մարտիրոսյանը,
Սամվել Միքաելյանը։
Պահանջին միանում են՝ Գորիս համայնքի ղեկավար՝ Առուշ Առուշանյանը, Գորիս համայնքի ավագանու անդամներ՝
Արարատ Աղաբեկյանը,
Էրիկ Աղաջանյանը,
Մհեր Արզումանյանը,
Գարիկ Գևորգյանը,
Դավիթ Դոլունցը,
Կարեն Լազարյանը,
Գուրգեն Հակոբյանը,
Սամվել Մաքունցը,
Մասիս Ղևոնդյանը,
Արմեն Մկրտչյանը,
Ոսկան Ոսկանյանը,
Նարեկ Օրդյանը,
Գրիգոր Կարապետյանը։
Պահանջին միացել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Պահանջին միացել են Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը, Կապան համայնքի ավագանու անդամներ՝
Արեն Անտոնյանը,
Վաչե Ասրյանը,
Վահե Դանիելյանը,
Շանթ Դավթյանը,
Կամո Հարությունյանը,
Կարեն Մարտիրոսյանը,
Նապոլեոն Մեսրոպյանը,
Ժան Մովսիսյանը,
Վարդան Գևորգյանը,
Վիլեն Գրիգորյանը,
Մանաս Կարապետյանը,
Իվան Կոստանդյանը,
Արա Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
- Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին