Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողներն ականազերծել են Շուշայի և Լիսոգորսկի լեռնանցքի միջև ընկած մայրուղու երկայնքով էլեկտրահաղորդման գծերի աշտարակների շրջակայքը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում վնասազերծված հողերի ընդհանուր տարածքը գրեթե 50 հեկտար է:
«Ռուս խաղաղապահներն իրականացրել են Շուշի-Լիսոգորսկի ավտոճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման հենասյուների հարակից տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծումը: Մաքրվել է 4,8 հա տարածք և 2,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր ինժեներական ստորաբաժանումները «ականազերծել են գրեթե 50 հա տեղանք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 1150 պայթուցիկ օբյեկտ»: Այդ առարկաները, ինչպես նաև լքված կամ չգործող զինամթերքը, տեղափոխվում են հատուկ տարածք և ոչնչացվել: Զինամթերթը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ հետևելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
- Արցախում շարունակվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
- Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում չպայթած ռումբեր և հրթիռներ են վնասազերծվում. ԱՀ ԱԻՊԾ
- Ստեփանակերտում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված ռումբեր, իրականացվելու է ականազերծում. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան