Վազգեն Մանուկյանն ու քաղաքական ուժերի ղեկավարներն Ազատության հրապարակում են
Ազատության հրապարակը լեփ լեցուն է։ «Հայրենիքի Փրկության Շարժումը» հրավիրել է հանրահավաք։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանը հենց այս հարթակից կներկայացնի հակաճգնաժամային քայլերը։
Նա, քաղաքական այլ ուժերի ղեկավարնեն արդեն հրապարակում են։ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նույնպես Ազատության հրապարակում է։
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից 30 րոպե առաջ կանել են հարցաքննության, դժվար թե նա հասցնի մասնակցել։
«Կամ քննիչների բարեխղճությունից է կախված»,- նշեց նա։
Հավաքվածները գոռում են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացի»։ Գ.Մանուկյանն առաջարկեց ևս մեկ կարգախոս՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
- «Հայրենիք» զորախմբի մարտիկները միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ
- Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը. Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել
- Կոտայքի մարզի բնակիչներն երթով շարժվում են դեպի Երևան՝ Ազատության հրապարակ
- Այսօր վճռորոշ օր է մեր երկրի և ժողովրդի համար. Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում
- Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան