Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը, սրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան
«Ղարաբաղյան շարժումից սկսած այս հրապարակում եղել եմ, բայց առաջին անգամ եմ բարձրացել բեմ։ Ավելի ծանր վիճակ՝ հնարավո՞ր է պատկերացնել։ Մտավորականությունը լուռ չէ, մենք միշտ խոսել ենք, ցավոք լսող չի եղել»,-Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում ասաց դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։
Նա նշեց, որ լսվել են ճղճիմ ձայները, դուխով ձայները, որոնք լոզունգներով մարդկանց պարզապես խաբել են։
«Այն, ինչի առաջ այսօր կանգնած է երկիրը, անգամ վատ երազում դժվար է պատկերացնել՝ Արցախի կեսի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկուրս մայրեր... Ինչպե՞ս շարունակել։
Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը։ Դրանից է պետք հիմա ազատվել»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչը։
Արվեստագետի խոսքով, պառակտումը, իրար չլսելը երկիրը կտանի դեպի փակուղի, պետք է ուժ գտնել, իրար հավատալ, լսել, հարգել։
«Ամեն ինչ անենք, որպեսզի վերադարաձենք Հայաստանին հավատ, արդարություն, արժանապատվություն։ Միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
- Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
- Վազգեն Մանուկյանն ու քաղաքական ուժերի ղեկավարներն Ազատության հրապարակում են
- Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
- «Հայրենիք» զորախմբի մարտիկները միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ
- Այսօր վճռորոշ օր է մեր երկրի և ժողովրդի համար. Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին