Թշնամին ուզում է, որ հայկական կողմը Արավուս գյուղից 750մ. հետ գնա՝ թողնելով ամենակարևոր հենակետերից մեկը
Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են, որ հայկական կողմը գյուղի տարածքից 750 մետր հետ գնա։
«Այսօր նորից Արավուս ջոկատի տղաները կանգնած են իրենց հենակետում։ Քիչ առաջ մեր մոտ էին Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումները, հերթական անգամ իրենց հետ բանակցելով, համոզեցինք, որ այս հենակետն իրենցը չէ։ Խնդրում ենք բոլորին, եկեք ու սատար կանգնեք մեր այս հենակետին, քանի որ թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական մեծ նշանակություն ունի։
Այստեղից երևում է Սյունիք ամենաթեժ կետերը՝ Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն, Խնձորեսկ համայնքները։ Այս հենակետից կարող են ցանկացած ոտնձգություն կատարել
Մենք մի փոքր աջակցություն ենք խնդրում մեր պետական այրերից։ Եկեք և սատար կանգնեք մեզ, մենք մինչև վերջ կանգնելու ենք, քանի որ թողնելով այս հենակետը, կկորցնենք ավելի շատ հող ու տարածք»,- նշում են արավուսցիները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան