Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքն ավարտվեց, այժմ սկսեց երթի դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու իրենց պահանջները։
«Այս հանրահավաքից, հայտարարությունից Նիկոլը խիստ վախեցած է։ Այսօր էլ շաբաթ օր է, վստահաբար արդեն գործի էլ չէ, մենք նրա՝ հեռանալու պահանջը անմիջականորեն կփոխանցենք նրան կառավարական ամառանոցի մուտքի մոտ։ Թող նրա ականջին օղ լինի, լավ լսի ու հասկանա՝ իրեն հայրենիքը չի ուզում, ուզում է օր առաջ, րոպե առաջ նրա հեռացումը։
Նիկոլ Փաշինյանին հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ ու վերջնաժամկետ»,- ասաց Գ.Մանուկյանը։
Նա նշեց, որ իրենց հանրահավաքին մասնակցում են Հայաստանում ապաստանած հազարավոր արցախցիներ, չնայած նրանց զգուշացրել են, ճնշել, որ եթե մասնակցեն հանրահավաքի, դուրս կհանեն հանրակացարաններից, կզրկեն օթևաններից։
Այժմ Բաղրամյան պողոտան փակ է, երթի մասնակիցները «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով գնում են դեպի կառավարական ամառանոց։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան