Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5450 դեպք, մահացել է 37 մարդ
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 450 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 158 հազար 154 դեպք: Ապաքինվել է ևս 2306 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 129 հազար 210:
1tv.ge-ն գրում է, որ կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Ընդհանուր արձանագրվել է մահվան 1462 դեպք։
Կարանտինային ռեժիմում է 1325 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 52 հազար 850-ը:
Ստացիոնար հսկողության տակ է 6768 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 4067-ը, բնակարանային բուժում է ստանում 16 հազար 621 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք, Ադրբեջանում՝ 3 942
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 033 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան