COVID-19-ով հիվանդների թիվը մինչև նոր տարի աճ կգրանցի. Համաճարակաբան
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19 դեպքերի թիվը կաճի մինչ նոր տարի, իսկ մի շարք տարածաշրջաններում, հնարավոր է՝ դրանից հետո աճ գրանցվի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով համաճարակաբան Եվգենի Տիմակովի խոսքը։
Ըստ վերջին տվյաների, Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 28,782-ով ։ Ընդհանուր առմամբ, երկրում 2,431,731 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
«Հաճախականության աճը սինուսոիդային է, դա պայմանավորված է թեստերի քանակով: Քանի հետազոտություն է արվել, այդքան շատ են հաստատված դեպքերը», - ասել է Տիմակովը:
Նրա խոսքով, շաբաթ և կիրակի օրերին մարդիկ ավելի քիչ են դիմում բժիշկների և թեստեր հանձնում, ուստի երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի հայտնաբերված դեպքերի թիվն ավելի քիչ է: Ավելի շատ թեստեր են ընդունվում համապատասխանաբար երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, և արդյունքում՝ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին ավելի շատ դեպքեր են գրանցվում։
«Եվ այս սինուսոիդը կայուն և ստանդարտ է արդեն երկու ամիս։ Այն փաստը, որ դեպքերի քանակը կաճի, ճիշտ է, դա ոչ մի բանից կախված չէ, այն կաճի մինչև Նոր տարի, մենք ոչինչ անել չենք կարող: Որոշ շրջաններում գուցե Ամանորից հետո դեպքերի թվի աճ լինի»,- հստակեցրել է Տիմակովը՝ ավելացնելով, որ անհնար է խոսել դեպքերի քանակի կրիտիկական աճի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5450 դեպք, մահացել է 37 մարդ
- Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
- 05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան