Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
«Մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր քաղաքական թիմի հետ քննարկի ու հրաժարական տա, հեռանա»,- կառավարական առանձնատան մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշիյանի վերջին ժամերն են, որ բնակվում է կառավարական ամառանոցում։
«Մենք որևէ պայման չենք կարող ունենալ, ունենք մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ։
Երկու հարց կարող ենք քննարկել Նիկոլի հետ՝ հեռացման օրն ու ժամը, խոստանանք, որ ֆիզիկական հաշվեհարդար ժողովուրդն իր հետ չի տեսնելու։
Եթե մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մենք դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների։
Եթե մինչ այդ չհեռանա՝ մենք կհեռացնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքի ավարտից հետո բազմահազար քաղաքացիներ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլավորությամբ շարժվեցին դեպի կառավարական առանձնատուն՝ ներկայացնելու իրենց պահանջներ Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
- Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
- Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
- Մենք մեզ թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրում ենք ադեկվատ մարդ. Իշխան Սաղաթելյան
- Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
- Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
- Վազգեն Մանուկյանն ու քաղաքական ուժերի ղեկավարներն Ազատության հրապարակում են
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան