Մահացել է վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը
Կյանքից հեռացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Վաղարշակի Ոսկանյանը։
Գյումրու պետական դրամատիկական թատրոնից հայտնում են, որ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին ժամը` 14:00-ին Գյումրու դրամատիկական թատրոնում։
Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938թ-ին Լենինականում։ 1962թ-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում և մինչ օրս հանդիսանում էր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։
2003թ-ին Յուրի Ոսկանյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Ոսկե մեդալ»-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան