Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումից հետո մարդու մոտ առաջանում է թուլություն, քնկոտություն, իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 աստիճան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի առողջապահության վարչության թիվ 2 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Նատալյա Շինդրիաևան:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել լայնամասշտաբ պատվաստում կորոնավիրուսի դեմ ՝ առաջին հերթին ուշադրություն դարձնելով ռիսկային խմբերին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ մայրաքաղաքում դեկտեմբերի 4-ից զանգվածային պատվաստումների մեխանիզմը փորձարկելու համար կբացվի կրթության, առողջապահության, քաղաքի սոցիալական ծառայությունների աշխատակիցների էլեկտրոնային գրանցումը:
Սոբյանինը նշել է, որ պատվաստման համար առաջին հինգ ժամերին գրանցվել է 5000 բժիշկ, ուսուցիչ և սոցիալական աշխատող:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը սկսում է զանգվածային պատվաստումներ, քանի որ կորոնավիրուսի դեպքերն աճում են
- Պատվաստանյութերը կդնեն կորոնավիրուսի համաճարակի վերջակետը․ փորձագետները հույս ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան