ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը:
«Այո, Կոնգրեսի կողմից կա զենքի վաճառքի կանգնեցում Թուրքիային»,- հակիրճ ասել է նա։
Այս թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններից չեն եղել։
Օգոստոսին ամերիկյան Defence News շաբաթաթերթը հաղորդել էր, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը գրեթե երկու տարի շարունակ գաղտնի արգելափակում է Վաշինգտոնի կողմից Անկարային զենք և ռազմական տեխնիկայի վաճառքի բոլոր հիմնական պայմանագրերի իրականացումը: Կոնգրեսի անդամները դիմել են այս քայլին՝ փորձելով լրացուցիչ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ստիպեն նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան