Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը։
Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության և հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս և «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։
Նոյեմբերի 9-ից հետո, անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոն ու իր կողմնակիցները։
Ժողովրդական ասացվածքն ասում է «Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Միայն պատերազմի ողջ ընթացքում ասված խաբեություններն ու կործանարար հողատվությունը, բոլոր տիպի տեղեկատվական կեղծիքները բավարար են, որ որևէ նորմալ մարդը Նիկոլին չհավատա։ Նիկոլի խոսքի արժեքը ՝ զրո է։
Այսօր ակնհայտ է, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը սնանկ է ու անտեր»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ուղերձին արձագանքող օգտատերերը
- Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան