Մենք մեզ թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրում ենք ադեկվատ մարդ. Իշխան Սաղաթելյան
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրածք լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվեր ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ։
«Հետևաբար Նիկոլի յուրաքանչյուր մեկ օր ավելի մնալը փորձանք է մեր պետության, ժողովրդի համար»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նրա խոսքով, Փաշինյանի հեռացումով Հայաստանում կհաստատվի կայունություն, համերաշխություն, կպաշտպանվի մեր երկիրը, ժողովուրդը, պետականության շահերը, կկանխեն երկրին սպասվող սոցիալական ու տնտեսական կոլապն ու հումանիտար աղետը, հնարավորություն կստեղծվի երկրում իրականացնել ազատ, արդար ընտրություններ
«Թուրքի առջև ծնկի եկած, ձախողած, թուրքին հանձնված ղեկավարը չի կարող պաշտպանել մեր ժողովրդի շահերը»,- ընդգծեց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը իրավիճակից դուրս գալու համար կփորձի արտահերթ ընտրություններ նշանակել ու այդ ընթացքում կառչած մնալով վարչապետի աթոռին՝ կեղծի ընտրություններն ու վերարտադրվի։
«Եկեք միասին հայտարարենք, որ որևէ տարբերակ չենք ընդունելու։ Կա մեկ ճանապարհ՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- ընդգծեց նա։
Ի Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է Վազգեն Մանուկյանը, ով
իր անցած ճանապարհով հմտություններով, կարողությամբ երկրում կբերի համերաշխություն, հանդարտություն։
«Վերջին 30 տարում Հայաստանում տեղի է ունեցել երկու հիմնական ընդդիմադիր ուժերի համախմբում՝ մեկը 1996 թվականին, մյուսն այս օրերին։ Երկուսն էլ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի շուրջ։ Մենք մեզ առաջնորդ, թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրելու ենք ադեկվատ մարդ, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որն ի վիճակի լինի հաղթահարել մեր երկրի առջրև կանգնած մարտահրավերները»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2,5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանն ու ծախեց ժողովրդին։
«Նոր իշխանությունը չի ասելու ժողովրդին՝ ծնկի կգամ ձեր առաջ, արժանապատիվ, հպարտ քաղաքացիներ, բայց գնա, ծնկի գա թուրքի առաջ և մեր ժողովրդից խլի իր արժանապատվությունն ու ինքնասիրությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ի. Սաղաթելյանն ասաց, որ նոր իշխանությունն անօրինական միջոցներով չի փորձելու արդարություն հաստատելու իմիտացիա անի, սփյուռքին չի դիտելու իբրև կթու կով և միջոց իր հիմնադրամները համալրելու համար, նոր իշխանությունը չի սպասարկելու օտարածին օրակարգեր, այլասերված կոնվենցիաները Հայաստանում տեղ չեն ունենալու։
«Ամենակարևորը՝ նոր իշխանությունը հիմք է դնելու Հայաստանում ազգային իշխանություն ստեղծելու համար, հայ եկեղեցին, հայ գրականությունը, հայ պատմությունը, ազգային արժեքները գտնվելու են պետության հոգածության տակ»,- նշեց նա։
«Հայ զինվորը, հրամանատարը, կամավորը չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանը չի պարտվել, պարտվել է միայն ու միայն Հայաստանի իշխանությունն ու նրա պարագլուխ Նիկոլը։ Հետևաբար՝ որպեսզի հայ մարդը Հայաստանում, Արցախում, սփյուռքում ուղղի իր ողնաշարը, վերականգնի իր արժանապատվությունը, լծվի երկիր կառուցելու գործին, Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
- Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը, սրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան
- Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
- Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
- Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
- Վազգեն Մանուկյանն ու քաղաքական ուժերի ղեկավարներն Ազատության հրապարակում են
- «Հայրենիք» զորախմբի մարտիկները միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին