Քաղաքական 11:50 05/12/2020 Հայաստան

Այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու հերթը հմուտ քաղաքական գործիչներինն ու կառավարիչներինն է. Մամիջանյան

Ընդդիմադիր 17 ուժերի կողմից անցումային շրջանում վարչապետի  թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը հմուտ քաղաքական գործիչ և հմուտ բանակցող է, ունի պետական կառավարման հարուստ փորձ։ Panorama.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց ընդդիմության միասնական թեկնածուին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Հ. Մամիջանյանի հետ զրուցել ենք ընդդիմադիր ուժերի ընտրության,  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղիների և վարչապետի մեկ այլ թեկնածուի մասին։

Panorama.am- Ինչո՞ւ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Հ. Մամիջանյան-Հաշվի առնելով Վազգեն Մանուկյանի անձը, որն իր մեջ ներառում է անցած ուղին, համոզմունքները, կարող եմ ասել, որ ունի բոլոր այն անհրաժեշտ  ունակությունները, որպեսզի այս տուրբուլենտ ժամանակներում ստանձնի թե գործադիր իշխանությունը, ոչ պակաս կարևոր՝  նաև բանակցային գործընթացը։

Վազգեն Մանուկյանը հմուտ քաղաքական գործիչ և հմուտ բանակցող է։

Հավի առնելով այն պայմաններով, որոնցով ընդդիմադիր 17 ուժերն  առաջադրել են Վազգեն Մանուկյանին՝ պաշտոնը ստանձնելուն պես կասեցնել կուսակցական գործունեությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, չառաջադրվել ընտրություններում, կարծում եմ, սա լավագույն տարբերակն է  մեր երկիրն այս ամոթալի իրավիճակից դուրս բերելու համար։

Պարոն Մանուկյանն ունի պետական կառավարման հարուստ փորձ։ Կարծում եմ՝  այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու հերթը հմուտ քաղաքական գործիչներինն ու կառավարիչներինն է։

Հարց-Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունից հետո սկսվեց նրան ուղղված քննադատությունները։ Ուղղորդվա՞ծ են այդ քննադատությունը։

Հ. Մամիջանյան-Մեր երկրում, որտեղ գերթե այս պահին որևէ պետական ինստիտուտ չի գործում, քանի որ Փաշինյանն ու իր թիմը դրանց նկատմամբ ալերգիա, վախ ունի, նորմալ աշխատող միակ ինստիտուտն իր ֆեյքագործարաններն ու ֆեյքաբուծարաններն են։ Կարծիք անգամ լինել չի կարող, որ դա ուղղորդված չէր։

Ինչ վերաբերում է  հնչած կարծիքներին, շատ հետաքրքիր է յուրաքանչյուր քաղաքացու կարծիք, իսկ երբ կիսաքաղաքական կիսագործիչները փորձում են կասկածի տակ դնել մի մարդու հետագիծ, որն ավելի երկար ժամանակ է զբաղվել քաղաքականությամբ, քան իրենք քայլում են, ծիծաղելի է։ Նման զանգվածի կարծիքը հասարակության որևէ մեկին չի հետաքրքրում։

Այդ զանգվածը մեկ տարբերակ ուներ՝ լուռ, ամոթով, գոնե այդ դեպքում մասմաբ պահելով սեփական արժանապատվությունը, հեռանային հայտարարության հրապարակումից հետո։ Դեռևս մի մասը հնարավորություն ունի լքել դավաճանական խունտան։

Հարց- Ինչպե՞ս եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

Հ.Մամիջանյան- Մեջբերում անեմ՝ իշխանությունից հրաժարվել կարող է միայն այն մարդը, որն իշխանությունից ավելի թանկ բան ունի։ Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանն իշխանությունից թանկ բան չունի։

Անցնցում եղանակով եմ տեսնում, մեր երկրին ցնցումներ պետք չեն։ Օրենքով թույլատրվող եղանակները, ողջ գործիքակամզը պետք է օգտագործել, յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում անի ամեն ինչ, որպեսզի այս դավաճանների ոհմակը հեռանա՝ գործադուլ, դասադուլ, խաղաղ ակցիաներ, անհնազանդության դրսևորումներ՝ խաղաղ։

Վստահ եմ, որ այդ գործընթացն  արդեն դրված է։ Փողոցները փակելու ժամանակ շատ քիչ են դեպքերը, երբ խցանումների մեջ կանգնած վարորդները դժգոհություն են հայտնում, մի մասը լուռ սպասում է, մի մասն ազդանշաններով կամ գոռոցներով համաձայնություն է հայտնում «Նիկոլ դավաճան» կոչին։

Մենք ունենք քաղաքական- հասարակական կոնսենսուուս – 1։ Այդ  -1-ը Փաշինյանն է։
Բոլորը, բացի Փաշինյանից, վստահ են, որ Փաշինյանը պետք է հեռանա։

Իսկ Ազգային ժողովի մեծամասնության ձեռքերում  հիմա ընդամենը  մի բան է՝ իրենց համբավը։  Բացարձակ որևէ աղերս չունեն պետական կառավարման հետ, չունեն իշխանություն որպես այդպիսին, «Իմ քայլի» յուրաքանչյուր  պատգամավոր իր ձեռքում ունի իր բարի համբավն ու արժանապատվությունը, եթե մի վայրկյան շուտ միանա համազգային շարժմանը, հնարավորություն ունի փրկել իր արժանապատվությունը։

Հարց-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետի իր թեկնածուն ունի՝ Էդմոն Մարուքյան։

Հ.Մամիջանյան-Չէի ուզի որևէ կոշտ ձևակերպում անել այս պահին։ Համարում եմ, որ բոլորս միասին ունենք մեկ խնդիր՝ դավաճանին հեռացանել  իշխանությունից, իշխանության բերել ազգանվեր, գործադիրում լավ կառավարման փորձ ունեցող գործչի, որը չունի քաղաքական պայքարի ամբիցիա։

Էդմոն Մարուքյանի հիմնական քաղաքական փորձն օրենսդիրում է, գործող ակտիվ քաղաքական գործիչ է, դժվար է  ասել, որ նա անկողմնակալ ու ապակուսակցական, ապաքաղաքական մոտեցումներ կարող է ունենալ։ Գոնե այդ երկու կետով անհամաձայնություն կա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}