Հունաստանի և ԱՄԷ-ի միջև նոր ռազմական դաշինքը մտահոգություններ է առաջացրել Անկարայում
«Ամերիկայի Ձայն»-ը գրում է՝ Թուրքական ուժերը խոչընդոտում են հունական ռազմական ինքնաթիռի թռիչքը Միջերկրական ծովիվիճահարույց մասով, որտեղ, ենթադրաբար, էներգիայի հսկայական պաշարներ կան:
«Երկու երկրների օդային ուժերը օգտագործում են նույն տեսակի ինքնաթիռներ՝ պահելով ուժայինհավասարությունը: Բայց Հունաստանը վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պաշտպանական համաձայնագիր է ստորագրել, ինչը տագնապ է առաջացրել Անկարայում:
Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքով՝ եթե Հունաստանը և ԱՄԷ-ն միավորվեն Միջերկրական և Էգեյան ծովերում, ուժերի հավասարակշռությունը կփոխվի օդում: Եվ եթե Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի հետ միասին գնեն F-35, դա կհակասի Թուրքիայի շահերին:
Բայց Անկարային արգելված է ինքնաթիռ գնել Ռուսաստանից հրթիռային համակարգ գնելու պատճառով, ինչը, ըստ Վաշինգտոնի, վտանգում է F 35-ի գաղտնի տեխնոլոգիան:
Աթենքը գնալով ուժեղացնում է ճնշումը Անկարայի վրա՝ հունական ռազմանավերը միավորելով Եգիպտոսի և Էմիրությունների ուժերին, ինչը վերլուծաբանները համարում են տարածաշրջանում Անկարայի աճող մեկուսացման նշան:
Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Հուսեյն Բաչյչիի կարծիքով՝ գնալով մեծանում է Թուրքիայի նկատմամբ աճող հակակրանքի շրջանակը, և Թուրքիան չի կարող այդպես շարունակել: Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբակա, Միացյալ Էմիրություններ… դա չափազանց մեծ հակազդեսություն է:
Թուրքիայի նպատակը տարածաշրջանում առաջնորդ դառնալ էր, սակայն այժմ միայն Քաթարն է նրան սատարում:
Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում Աթենքը կփորձի պատժամիջոցներկիրառել Անկարայի դեմ:
Թուրքիայ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակի ցուցանիշ է այն, որ Ստամբուլում ԵՄգրասենյակն այժմ ռեստորան է:
Թուրքիայի պաշտոնաթող դեսպան Միթհաթ Ռենդեն կարծում է՝ «Նրանց նպատակն է աստիճանաբար պատժամիջոցներ սահմանել, բայց դա չի բխի Եվրամիության կամԹուրքիայի շահերից: Պատժամիջոցներ մտցնելը չի փոխի Թուրքիայի ազգային քաղաքականությունըԱրևելյան միջերկրածովյան տարածքում»:
Հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անկարան հետ կանչեց իր էներգետիկհետազոտությունների նավերը, որոնք գործում էին վիճահարույց Միջերկրական ծովի ջրերում և երկխոսության կոչարեց:
COVID19-ի նոր արգելափակումների պատճառով Թուրքիան ԵՄ պատժամիջոցների նկատմամբ ավելի խոցելի է, քան երբևէ»,- նշում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան