Մարինե Սուքիասյան. Քոչարյանի դատավարության ավարտը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածն է ներկայացրել.
«2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այդ դատավարությունը, ըստ էության, ավարտվեց։ Եվ այն ավարտվեց ինչ-որ տեղ տրամաբանական, բայց նաև՝ անսպասելի վերջաբանով. դատավորը Ռ. Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը։
Դատավարության վերջակետը դրվեց Քոչարյանի ժամուկես տևող հարցազրույցով՝ հետևյալ երանգներով.
Ռ. Քոչարյանը մեղադրեց Ն. Փաշինյանին` բանակցությունները ձախողելու, երկիրը պատերազմի հասցնելու, սկսած պատերազմը անփառունակ պարտվելու, հազարավոր զոհերի և տասը հազարից ավելի վիրավոր ունենալու, հայրենիքի 1/3-ը կորցնելու մեջ։
Ռ. Քոչարյանը մեղադրյալ Փաշինյանին դատապարտեց օր առաջ հրաժարականի` նրա պաշտոնավարումը համարելով լրջագույն ռիսկ մեր երկրի անվտանգության համար։
Ռ. Քոչարյանը խաղաղ հրաժարականով հեռանալու դեպքում Փաշինյանին առաջարկեց ֆիզիկական անվտանգության և «հումանիտար միջանցքի» հնարավորություն։
Ահա այսպես, փոփոխված դերերով ավարտվեց 2.5 տարի տևող հայտնի դատավարությունը։
Հարցազրույց-դատավարության առանցքային կետերը.
1. Սա պատերազմ էր, որից կարելի էր խուսափել
2. Պատերազմ, որըկարելիէրչպարտվել
3. Պարտվել է Նիկոլը, ոչթեհայժողովուրդը
4. Հրեշավորստիհամակարգը 44 օր կազմալուծեցբանակը և
թիկունքը
5. Պատերազմըհնարավորէրկանգնեցնելշատավելիվաղ՝ փրկելովհազարավորկյանքեր և տարածքներ։ Եվայդպիսիհնարավորությունեղել է միքանիանգամ։
6. Վտանգնամենևինչիվերացել և կանլուրջռիսկեր. հենցդրահամար է պետքնորսոլիդիշխանություն
Եվորպեսամփոփում. սեպտեմբերի 27-ից առ այսօր Ալիևը ծաղրում է մեզ։ Վերջապես գտնվեց մեկը, ով պատասխանեց նրան, և պատասխանեց դրա բարոյական և պատմական իրավունքի բարձունքից. «Հերը ողջ լիներ, նա ի դեպ, խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»։Սոցցանցերում այս հարցազրույցից հետո տրամադրությունների հետաքրքիր փոփոխություն եղավ. շատերն ընդգծում էին, որ մի պահ իրենց մոտ կորավ լքվածության, «անտերության» զգացումը, հանկարծ հույս զարթնեց, թե գուցե ամեն ինչ կորած չէ, ու Հայաստանը դեռ շանսեր ունի վերականգնման։
Ահա այսպես 2.5 Քոչարյանի դատավարությունն ավարտվեց հայրենիքի համար ողբերգությամբ ու Փաշինյանի դատավճռով, միայն թե ապիկա՞ր, թե՞ դավաճան հարցադրումը դեռ օդում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան