Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
«Այսօր տխուր եմ, որովհետև կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ»,- Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Այնուհետև նա հարցադրում արեց. «Կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մենք հպարատ քաղաքացի ենք։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, և մենք մեզ հպարատ քաղաքացի ենք համարում»։
Տեր Հովհաննեսն ասաց, որ այստեղ հավաքված են մարդիկ իրենց արդար ձայնը բարձրացնելու համար, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռիվ վերածել։
«Եթե այդպիսինները կան՝ խնդրում եմ, վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պետք է մարքրենք մեր երկիրը»,- ասաց Դադիվանքի վանահայրը։
Նրա խոսքով, այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ։
«Այսօր դրա մասին պետք է մտածենք։ Մենք պետք է հզորանանք, մեր հավատքի, մեր սիրո մեջ։ Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ սկսեցինք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ։
Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ է սպասում»,- ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
- Վազգեն Մանուկյանն ու քաղաքական ուժերի ղեկավարներն Ազատության հրապարակում են
- Ըստ Փաշինյանի, եթե 451 թվականին չլիներ Ավարայրի ճակատամարտը, 2020-ին ինքը Ղարաբաղը չէր տա. Արմեն Մինասյան
- «Հայրենիք» զորախմբի մարտիկները միանում են Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան