Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։
Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը, այսպես ասեմ․ լավ, ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր։
Թող գար ղեկավար, քաղաքական թիմ, ով դրա պատասխանատվության տակ կմտներ, ով իր մեջ ուժ գտներ՝ ողբերգություն կկանխեր։
Հիմա եկել ես արդարանում ես, որ ինչ անես, որ ինչ լինի։
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել՝ վերջնական խորտակելու այս ռեգիոնում հայի գոյության վերջին հույսը։
Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես, հասկացի։ Մեզ մի քանի հազար մեր ընկերներից զրկել ես։ Մեզ հայրենազրկել ես։ Պետք է գնաս։
Չես մարսելու»։
Իր խոսքում վարչապետը նշել էր.
«Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել ՀՀ-ում.. ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն։ Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից, և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարծքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, և այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ:
Մեզ մեղադրում են նրանում, որ միաջզգային հանրությունն Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում և այս մեղադրանքը հնչեցնում է մի մրդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է՝ occupated: Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան