Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ը տեղեկացնում է՝ այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից:
Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում:
Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրն»,- ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան