
05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Առողջացել է 1076 մարդ։ Մեկ օրում մահացել է 35 մարդ։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140959 դեպք, որոնցից 116066-ն` առողջացած, 2309-ը` մահվան ելքով: Մահվան ևս 586 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526148 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.12.2020. Կորոնավիրուսի 1184 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 03.12.2020. Կորոնավիրուսի 1277 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
- 02.12.2020. Կորոնավիրուսի 1264 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
- 01.12.2020. Կորոնավիրուսով 46 հիվանդ է մահացել
- 30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին