«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց ֆոնին հպարտությամբ լուսանկարվում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չունեն նավիգացիոն համակարգ, որն անհնար է դարձնում գիշերային թռիչքները։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկի առողջական վիճակը վատանա մութն ընկնելուն պես, և անհապաղ Երևան տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա սանավիացիայի ուղղաթիռով դա հնարավոր չէ անել։
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Դա ուղղաթիռներից չէ, մեր՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չէ դրան: Երբ պատրաստ լինի «Զվարթնոցը», և մնացած տեղերը պատրաստ լինեն ընդունելու, մենք այդ սարքերը կավելացնենք, գիշերը թռիչք կունենանք»։
Նշենք, որ անցած տարի մամուլում տեղեկություն տարածվեց, որ սանավիացիայի ուղղաթիռով Երևան տեղափոխված քաղաքացին ճանապարհին մահացել է, քանի որ ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան