Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 29 հազարից ավելի դեպք, 457 մարդ մահացել է, 21, 342-ը՝ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Լուրը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 29, 039 դեպք. Վարակակիրներից 6065 հոգին չի ունեցել որևէ ախտանշան։
Նշվում է, որ հիվանդության դեպքերի թիվը նախօրեին եղել է 28 782:
Նոր դեպքեր են հայտնաբերվել բոլոր 85 մարզերում, մեծ մասը՝ Մոսկվայում ՝ 7. 512։ Սանկտ Պետերբուրգում գրանցվել է հիվանդության 3,753 Մոսկվայի մարզում՝ 1. 295, Պսկովի մարզում ՝ 880 դեպք։
Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 2, 460, 770-ի: Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 43, 141 մարդ, բուժվել է 1, 937, 738 հոգի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա