Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների բացած հեռախոսային թեժ գիծն (+ 3-744-794-61-94) առաջին օրվանից ստացել է 248 դիմում, միայն դեկտեմբերի 5-ին՝ 34։ Դիմումների մեծ մասը վերաբերում է Հադրութի շրջանում անհետացած հայ զինծառայողներին։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը լուսաբանող Peacekeeper թելեգրամ ալիքից։
Ռիա նովոստին գրում է, որ թեժ գիծը գործում է նոյեմբերի 30-ից։ Դեկտեմբերի 4-ի արդյունքներով, մասնագետները ստուգել, մշակել և խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին փոխանցել են 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները: Բացի այդ, 45 քաղաքացիների հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն, անհետ կորածների որոնման աշխատանքներում ցուցաբերված օգնության համար 9 շնորհակալական պատասխան է ստացվել:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ մինչ օրս ավելի քան 1900 քաղաքացի է կապվել կենտրոնի հետ անհետ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձի և այլ հարցերով:
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»
- Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն մի շարք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ
- Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ
- Հայկական, ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին
- Պատրաստ է հայ գերիների նկատմամբ խոշտանգումների ու դաժանությունների հարցերով 5-րդ զեկույցը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան