«Վազգեն Մանուկյանի՝ 10 տոկոս անասունների ընտանիքների մասին խոսքը վիճակագրական տվյալների մասին է»
«10 տոկոս անասունների ընտանիքների մասին ամբողջական խոսքը վիճակագրական տվյալների մասին է, որտեղ կանայք ու երեխաները բռնության են ենթարկվում։
Նիկոլական քարոզչության հերթական սրիկայության հերթական դրվագ։
Այ այսպես 2,5 տարի ձեզ մանիպուլացրել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ կից հրապարակելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ամբողջական խոսքը։
Տեսանյութում երևում է, որ Հանրահին խորհրդի նիստում «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի» քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանն ասում է.
«Երբ իշխանություն ես տալիս մարդուն, որը վերահսկելի չի, ինքը կոտրում է դիմացինին մինչև վերջ, ու այդպիսի մարդիկ իրավունք ունեն կին ու երեխաներ ունենալու։ Ես պատկերացնում եմ՝ ինչ բռնություններ են իրենք կատարում իրենց ընտանիքներում։ Մի մոռացեք այդ խնդիրը, իմ կարծիքով տասը տոկոս ընտանիքներ կան, որ «անասունների» ընտանիքներ են, և խոսքն այն մասին է՝ ո՞նց պետք է բուժել այդ «անասուններին», քանի որն նրանք համարյա հիվանդ մարդիկ են։
Դա երևի նրանց մարդկային հոգեբանական վիճակն է. շատ փոքր մարդուն երբ իշխանություն ես տալիս, ինքն ինչ ասես կանի։ Իսկ հիմա դու իրեն ընտանիքում տվել ես 100%-անոց իշխանություն, պատկերացրու՝ ինչեր կանի։ Մեր քննարկումը ոչ թե այն է, որ այդպիսի մարդիկ չկան, այլ այն է, որ պետք է գտնել նուրբ միջոց, որը այս երևույթը կվերացնի, բայց ընտանիքներն էլ կպահի ավանդական արժեքների մեջ։ Դա է մեր խնդիրը, ու մենք դրանով պիտի զբաղվենք։ Մենք ունենք պրոբլեմ, որը պետք է լուծվի»,- ասել է Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
- Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
- Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին