Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրում է.
«Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին:
Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները: Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը:
Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով: Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության»։
Հիշեցնենք, որ Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամներն հայտարարություն էին տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը նույնպես պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Երեկ ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ այլ համյանքներ ևս կան, որոնց ղեկավարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ և Քասախի համայնքի ղեկավարը պահանջում են Փաշինյանի հրաժարականը