Նիկոլն ու «Նոր Հայաստանը» հայկական քաղաքականության ոչնչության գագաթնակետն են. Քաղաքագետ
«Մեծ հաշվով այս պարտությունը հայկական քաղաքական մտքի, ու որպես դրա հետևանք, ազգային կամքի բացակայության արդյունքն էր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
Պլան A - Արցախը հանձնվում է Ադրբեջանին, առանց հայերի, ու Հարավային Կովկասը դուրս է բերվում Ռուսաստանի ազդեցության գոտուց, որից հետո Իրանի ու Ռուսաստանի փլուզման երկարատև ծրագիրն է սկսվում։ Սա Արևմտյան պլանն է։
Պլան B - Արցախն, այս կամ այն սահմաններում, մնում է վիճելի տարածք ու ռուսական զորքը տեղակայվում է այնտեղ ու պահում իր ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է։ Սա ռուսական պլանն է։
Ինչպես տեսնում ենք, Պլան C չկա, որը պետք է լիներ հայկականը։ Պլան C կարող էր լինել մինչ պատերազմը եղած Ստատուս Քվոյի պահպանումը, ինչի համար մեծ ջանքեր ու զարգացման ծրագրեր պետք է իրականացվեին։ Պլան C-ն պետք է գործեր մինչև տարածաշրջանում Մեծ Քրդստանի ստեղծումը, ե՞րբ, չգիտեմ, կյանքը ցույց կտար։ Միայն դա է կարող նոր աշխարքաղաքական իրավիճակ ստեղծել։
Մեծ հաշվով Իսրայելը նույնպես նման վիճակում է ու ենպաստավոր աշխարքաղաքական փոփոխություններ է նախաձեռնում։
Ժամանակին Մեծ Բրիտանիան նույնպես դեմ էր իսրայելական պրոյեկտի, իսկ ԱՄՆ-ն տատանվում էր։ Ի հեճուկս նրանց, Ստալինը օգնեց Իսրայելի կայացմանը։ Հրեաները ժամանակին բրիտանական սպաներին էին տեռորի ենթարկում, իրենց նպատակին հասնելու համար։
Նիկոլն ու «Նոր Հայաստանը» հայկական քաղաքականության ոչնչության գագաթնակետն են, բայց դրանք դատարկ տեղը չեն գոյացել։ Այդ Ոչնչությունը մեր քաղաքական մտքի օրգանական արդյունքն էր։
Այսօրվա անորոշությունն ու Ոչնչության կողմից իշխանության դեռևս պահպանման փաստը նույնպես իր պատճառներն ունի։ Այդ պատճառների մասին արդեն խոսեցինք»,- բացատրում է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հեղափոխության» կեղծ թեզերը. Ստեփան Դանիելյան
- «Լուսավոր Հայաստան» ֆրակցիան իրականությունը վատ է ընկալում. Ստեփան Դանիելյան
- Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան