Աշոտյան. Ի՞նչ իմանային գյումրեցիները, որ 32 տարի անց Արցախը դառնալու է պետության դավադիր ղեկավարության զոհ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Շատերը գիտեն, որ երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Խորհրդային Միության ղեկավար Գորբաչովը այցելեց աղետի գոտի, հարազատներ, տներ, երեխաներ և ծնողներ կորցրած մարդիկ անգամ այդ ծանրագույն պահին նրան հարցեր էին ուղղում Արցախի մասին։
Դա շատ էր զայրացրել և զարմացրել Գորբաչովին, որ նույնիսկ անձնական վշտի մեջ հայերը չէին մոռանում իրենց հայրենիքի մի մասի և ազգային հարցերի մասին։
Ի՞նչ իմանային հայրենասեր գյումրեցիները, որ 32 տարի անց Արցախը դառնալու իրենց սեփական պետության դավադիր ղեկավարության զոհ։
Լույս իջնի երկրաշարժի զոհերի շիրիմներին...»։